Հայաստանում անցկացվող ընտրությունները միայն անցումային փուլ է. Վարուժան Ավետիսյան
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում անցկացվոող ընտրությունները միայն անցումային փուլ է, կիրակի ընտրություն կատարելուց հետո ասաց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը:
Նա նշեց, որ քվեարկել է հանուն ինքնիշխան և հզոր երկրի, հանուն Հայաստանի, որը հայրենիք կլինի բոլոր հայերի համար:
«Իսկ դրա համար կան բոլոր նախադրյալներ և մենք բոլորս միասին պետք է աշխատենք, որպեսզի այդ նախադրյալները իրականություն դառնան», - ասաց Ավետիսյանը:
Նա նշեց նաև, որ վստահում է ընտրություն կատարող ժողովուրդին, «հենց ժողովուրդի ձայն է կարևոր և նշանակություն ունի»:
«Մենք ապրում ենք անցումային շրջանում և հիմա թեկնածուների միջև չի կարող լինել մեր կողմից ցանկալի հավասարություն, սակայն դա անցումային շրջան է, այս ընտրությունները` անցումային փուլ է, որը կբերի մեզ արդար, ազատ և թափանցիկ ընտրությունների: Հիմա կա ազատություն, իսկ մնացածը կապահովի ժողովուրդը», - ասաց Ավետիսյանը:
Նա կոչ արեց ընտրողներին ակտիվ լինել, գիտակցաբար արտահայտել կամքը` հանուն Հայաստանի ապագայի:
Միաժամանակ նա հայտնեց, որ կմեկնի իր փոքր հայրենիք` Գեղարքունիքի մարզ, որտեղ կանցկացնի այս օրը և հենց այնտեղից կհետևի ընտրությունների ընթացքին:
Դեկտեմբերի 9-ին ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր 2010 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները:
ԿԸՀ–ի տեղեկացմամբ, Հայաստանի ընտրողների ռեգիստրում ներառված է 2 մլն 592 հազար 486 մարդ, ձևավորվել է 2010 ընտրատեղամաս։
Արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 կուսակցության և 2 կուսակցական դաշինք, իսկ ընտրացուցակներում, ընդհանուր առմամբ, ընգրկված է 1444 թեկնածու։ -0-