Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+15

Հայաստանը և ԵՄ-ն նախաստորագրել են Համապարփակ և ընդլայնված գործընկերային համաձայնագիրը

21.03.2017, 18:26
Երեքշաբթի Հայաստանն ու Եվրոպական Միությունը նախաստորագրել են ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերային համաձայնագիրը:
Հայաստանը և ԵՄ-ն նախաստորագրել են Համապարփակ և ընդլայնված գործընկերային համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի Հայաստանն ու Եվրոպական Միությունը (ԵՄ) նախաստորագրել են ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերային համաձայնագիրը:

Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, Եվրոպական միության անունից փաստաթուղթը ստորագրել են գլխավոր բանակցող, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գործադիր տնօրենի տեղակալ Լյուք Դևինը և առևտրի հարցերով բանակցող, Եվրոպական հանձնաժողովում բաժնի ղեկավար Պետրոս Սուրմելիսը:

Հայաստանի Հանրապետության անունից փաստաթուղթը ստորագրել են գլխավոր բանակցող, արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և առևտրի հարցերով բանակցող, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը 

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Եվրոպայի գործընկերների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ համաձայնագիրը կստորագրվի այս տարվա ընթացքում և այն կարտացոլի Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների խորությունը, մակարդակը և ծավալը։ 

Նա ընդգծեց, որ փաստաթուղթը վկայում է այն կարևորության մասին, որ Հայաստանը տալիս Է Եվրոպական միության հետ իր համագործակցությանը։

Ավելի վաղ` 2017 թվականի փետրվարի 28-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԵՄ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում հայտարարել էին բանակցությունների ավարտի մասին: -0-