Рейтинг@Mail.ru
USD
371.4
EUR
434.35
RUB
4.9428
GEL
138.06
2026 թ. ապրիլի 29, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Կարեն Կարապետյանը ու Դմիտրի Մեդվեդևը քննարկել են տնտեսական կապերի զարգացման հարցերը

02.02.2018, 16:08
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ալմաթիում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ:
Կարեն Կարապետյանը ու Դմիտրի Մեդվեդևը քննարկել են տնտեսական կապերի զարգացման հարցերը

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/.  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ալմաթիում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում, առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետները հայ-ռուսական տնտեսական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր են քննարկել, անդրադարձել երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալներին, տնտեսական կապերի զարգացմանը, ներդրումային ծրագրերի իրականացման հարցերին:-0-