Рейтинг@Mail.ru
USD
361.73
EUR
404.67
RUB
4.3226
GEL
139.34
2026 թ. հոկտեմբերի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Լիբանան

19.10.2018, 16:41
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Լիբանանի բարձրագույն ղեկավարության հետ։
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Լիբանան

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 20-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիբանան:

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Լիբանանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Միշել Աունի, վարչապետ Սաադ Հարիրիի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ։

Նախատեսված են նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ, ինչպես նաև այցելություն Բեյրութի հայկական հոգևոր-մշակութային կենտրոններ, կրթական հաստատություններ։–0–