Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+27

ՊԲ պայմանագրային զինծառայողը հրազենային ծանր վիրավորում է ստացել հակառակորդի արձակած կրակոցից

24.04.2016, 11:18
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու և առաջնագծում տիրող իրադրությունը կայունացնելու համար դիմել են կանխարգելիչ գործողությունների։
ՊԲ պայմանագրային զինծառայողը հրազենային ծանր վիրավորում է ստացել հակառակորդի արձակած կրակոցից

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 23-ին`ժամը 15:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Հայկ Վազգենի Մինասյանը, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նույն օրը` ժամը 15:55-20:00 ընկած ժամանակահատվածում շփման գծի հյուսիսարևելյան  (Մարտակերտ), արևելյան (Ասկերան) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի ականանետերից ինտենսիվորեն արկակոծել է պաշտպանության բանակի մարտական հենակետերը: Կիրառվել են 60 (14 արկ) և 82 (99 արկ) միլիմետրանոց ականանետեր:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու և առաջնագծում տիրող իրադրությունը կայունացնելու համար դիմել են կանխարգելիչ գործողությունների», – նշվում է ԼՂՀ ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ։ –0–