Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն կայցելի Երևան

07.10.2016, 17:47
Հոկտեմբերի 7-ին, Երևանի քաղաքապետի հրավերով, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն (Anne Hidalgo) պաշտոնական այցով կժամանի Երևան։
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն կայցելի Երևան

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 7-ին, Երևանի քաղաքապետի հրավերով, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն (Anne Hidalgo) պաշտոնական այցով կժամանի Երևան, հաղորդում է ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի ծառայությունը։

Ւդալգոյին կուղեկցի Փարիզի քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր քաղաքական ուղղությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը։

Պատվիրակությունը հանդիպումներ կունենա տնտեսական և կրթական ոլորտի գործընկերների հետ։

Հոկտեմբերի 8-ին Փարիզի քաղաքապետը կհանդիպի հանրապետության նախագահի, արտաքին գործերի նախարարի և Երևանի քաղաքապետի հետ:

Այցի ընթացքում Փարիզի քաղաքապետը ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանությանհուշահամալիրում, կայցելի նաև Կոմիտասի անվան թանգարան:

Իդալգոն կմասնակցի նաև «Էրեբունի-Երևան–2798» տոնակատարության հանդիսավոր արարողությանը:–0–