Рейтинг@Mail.ru
USD
368.19
EUR
422.02
RUB
5.0067
GEL
138.94
2026 թ. հունիսի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

Պուտինը շնորհավորել է Քոչարյանին Ամանորի կապակցությամբ

28.12.2018, 14:58
Վլադիմիր Պուտինն Ամանորի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախկին նախագահ Ռոներտ Քոչարյանին:
Պուտինը շնորհավորել է Քոչարյանին Ամանորի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Վլադիմիր Պուտինն Ամանորի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախկին նախագահ Ռոներտ Քոչարյանին, հայտնում է ՏԱՍՍը:

«Նա շնորհավորել է գալիք Նոր տարվա կապակցությամբ և մաղթել է ամենայն բարիք», - պատասխանել է նա լրագրողների հարցերին:

Հշեցնենք, որ  Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13–ին բավարարեց Քոչարյանի փաստաբանների` կալանքի փաստը բողոքարկելու միջնորդությունը։ Միջնորդությունը բավարարվեց` հաշվի առնելով նախկին նախագահի անձեռնմխելիությունը։ Քոչարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Սակայն դեկտեմբերի 7–ին Վերաքննիչ դատարանի նիստի արդյունքում նա կրկին կալանավորվեց։-0-