Рейтинг@Mail.ru
USD
362.14
EUR
407.19
RUB
4.241
GEL
139.23
2026 թ. հոկտեմբերի 7, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտարարել.գրավի դիմաց նրա ազատման միջնորդության դիտարկումը կրկին հետաձգվել է

10.01.2019, 16:40
Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը քննող Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելի Բաղդասարյանը հայտարարել է ինքնաբացարկի մասին:
Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտարարել.գրավի դիմաց նրա ազատման միջնորդության դիտարկումը կրկին հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը քննող Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելի Բաղդասարյանը հայտարարել է ինքնաբացարկի մասին:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 10-ին պետք է քննության առներ մեղադրող կողմի միջնորդությունը դատավորի ինքնաբացարկի մասին: Հունվարի 9-ին պետք է քննվեր գրավի դիմաց Քոչարյանին ազատելու միջնորդությունը, ինչի վերաբերյալ քննարկումները սկսվել են դեռ դեկտեմբերին:

«Դատավորն ինքնաբացարկը հայտարարել է անհայտ պատճառներով: Տեղի ունեցածի մասին գնահատական մենք կկարողանանք տալ երեկոյան, երբ կստացվի դատարանի որոշումը», - ասաց Օրբելյանը:

Միաժամանակ նա նշեց, որ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու փաստաբանների միջնորդության քննությունը հետաձգվել է անորոշ ժամանակով:

Պատասխանելով լրագրողների հարցին հաջորդ նիստի անցկացման հնարավոր ժամկետների մասին` փաստաբանը հույս է հայտնել, որ այն տեղի կունենա ամենասեղմ ժամկետներում:-0-