Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+12

ՌԴ ԱԳՆ. եթե Արևմուտքը ընդուներ մեր հռչակագրերը, ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված կլիներ

01.09.2017, 17:48
Ռուսաստանը պատասխանատու կողմ է, որը հստակ հետամուտ է այն հռչակագրերին, որոնք ընդունվել են վերջին 20 տարում ԵԱՀԿ–ում և Ռուսաստան–ՆԱՏՕ խորհրդում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ ԱԳՆ. եթե Արևմուտքը ընդուներ մեր հռչակագրերը, ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված կլիներ

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը պատասխանատու կողմ է, որը հստակ հետամուտ է այն հռչակագրերին, որոնք ընդունվել են վերջին 20 տարում ԵԱՀԿ–ում և Ռուսաստան–ՆԱՏՕ խորհրդում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Այդ հռչակագրերում առկա է եվրատլանտյան տարածաշրջանում և Եվրասիայում հավասար անվտանգության տարածք ձևավորելու կողմերի ցանկությունը, ինչպես նաև վստահեցումը, որը մեզնից ոչ մեկ չի ամրապնդի սեփական անվտանգությունն այլոց անվտանգության սահմանափակման հաշվին», – նշել է նա` ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Միաժամանակ Լավրովը նշել է, որ այդ հռչակագրերն «այդպես էլ մնացել են փաստաթղթի վրա»։ 

«Դրանք իրավաբանորեն պարտադիր դարձնելու մեր բոլոր փորձերը մերժվեցին մեր արևմտյան գործընկերների կողմից։ Վստահ եմ, որ եթե հավասար, անբաժանելի անվտանգությունն իսկապես ընդուներ իրավաբանորեն պարտադիր ձևաչափ, ապա Եվրոպայում այժմ առկա բազմաթիվ հակամարտություններ վաղուց կարգավորված կլինեին», – նշել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, դա վերաբերում է նաև ղարաբաղյան և մերձդնեստրյան հակամարտություններին։

«Իսկ ուկրաինական ճգնաժամ ընդհանրապես չէր լինի», – եզրափակել է նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-