Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+11

ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը մեկնաբանել է Հայաստանի հետ կապված Վլադիմիր Ժիրինովսկու արտահայտությունները

04.08.2016, 11:20
ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի մեկնաբանել է Հայաստանի մասին ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու վերջին հայտարարությունները:
ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը մեկնաբանել է Հայաստանի հետ կապված Վլադիմիր Ժիրինովսկու արտահայտությունները

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ. ՀՀ ԱԳՆ-ն տարածել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի մեկնաբանությունը` կապված Հայաստանի մասին ՌԴ Ազգային ժողովի պատգամավոր, ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու վերջին հայտարարությունների հետ:

Ժիրինոսկին, ելույթ ունենալով Լայֆի «Առաջ» ռադիոհաղորդման եթերում, հայտարարել է, որ Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից, հակառակ դեպքում Հայաստանի վերջը կգա: «... Եվ թքած ունենք Հայաստանի վրա։ Ի՞նչ է Հայաստանը մարդկանց համար», ասել է ՌԱԴԿ առաջնորդը:

«Պարոն Ժիրինովսկուն միշտ էլ բնորոշ է եղել քաղաքական անհեթեթությունը, որի վառ դրսևորումներն են տարբեր հարցերի առնչությամբ նրա կողմից արված անլուրջ մեկնաբանությունները: Այս առումով լրջորեն վերաբերվել Հայաստանի վերաբերյալ արտահայտություններին և հատկապես փորձել դրանք ներկայացնել որպես Ռուսաստանի դիրքորոշում նույնպես անլրջություն է», - մեջբերում է Եսայանի խոսքերը ՀՀ ԱԳՆ-ն:

Եսայանի խոսքով, պարբերաբար Ժիրինովսկու կողմից երևույթների արտառոց մեկնաբանությունները դարձել են նրա քաղաքական գոյատևման դրսևորումներից, որոնց նպատակն է ուշադրություն հրավիրել սեփական անձի վրա։ «Դա հատկապես, ակնառու է սեպտեմբերին Ռուսաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ», - հայտարարել է Եսայանը:

«ՌԴ պետդումայի էքսցենտրիկ պատգամավորի ցինիկ արտահայտությունների մասին մեր տեսակետներն ենք հայտնել ՌԴ ԱԳՆ, որտեղից համապատասխան պարզաբանումներ ենք ստացել», - նշվում ՌԴ-ում Հայաստանի դեսպանի մեկնաբանության մեջ։ -0-