Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Ռուսաստանը 2016 թ.–ի հունվարի 1–ից դադարեցնում է առանց վիզայի ռեժիմը Թուրքիայի հետ

27.11.2015, 20:11
Ռուսաստանը 2016 թ.–ի հունվարի 1–ից դադարեցնում է առանց վիզայի ռեժիմը Թուրքիայի հետ:
Ռուսաստանը 2016 թ.–ի հունվարի 1–ից դադարեցնում է առանց վիզայի ռեժիմը Թուրքիայի հետ

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը 2016 թ.–ի հունվարի 1–ից դադարեցնում է առանց վիզայի ռեժիմը Թուրքիայի հետ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

«ՌԴ ղեկավարությունը որոշում է ընդունել դադարեցնել առանց վիզայի ռեժիմը, որը հիմա գործում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Այս որոշումն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա հունվարի 1–ից», – հայտարարել է Լավրովը սիրիացի գործընկեր Վալիդ Մուլլեմի հետ բանակցությունների արդյունքում կազմակերպված ասուլիսի ժամանակ։

ՌԴ նախարարն ավելացրել է, որ «սա մտացածին սպառնալիք չէ»։

«Հակառակը, այդ սպառնալիքները բավականին իրական են, մենք մեծ պատասխանատվությամբ տեղեկացնում ենք այդ մասին», – նշել է նա։

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները հայտնվել են ճգնաժամային վիճակում այն բանից հետո, երբ երեքշաբթի Սիրիայում կործանվեց ռուսական Սու–24 ռմբակոծիչը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ ինքնաթիռը խոցվել է թուրքական F-16–ի կողմից սիրիական տարածքում և ընկել է Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա։ –0–