Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Սասուն Խաչատրյանը նոր պաշտոն կստանա

11.07.2019, 10:29
Սասուն Խաչատրյանը նոր պաշտոն կստանա:
Սասուն Խաչատրյանը նոր պաշտոն կստանա

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ինչպես հայտնի է, առաջիկայում ստեղծվելու է Հակակոռուպցիոն կոմիտե, որը փոխարինելու է Հատուկ քննչական ծառայությանը և լինելու է միասնական նախաքննական մարմին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ի սկզբանե իշխանությունները միտված են եղել այս կառույցին միավորել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը փոխարինելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, սակայն քննարկումների արդյունքում եզրակացության են եկել, որ այդ կառույցներն ունեն տարբեր գործառույթներ, և չպետք է խառնել դրանք:

Ընդ որում, նոր ստեղծվելիք մարմնի ղեկավարի հարցում իշխանությունները, կարծես թե, վերջնականապես կողմնորոշվել են: Ինչպես հայտնի է, ի սկզբանե ասվում էր, թե Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը չի լինի կոմիտեի ղեկավար, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քննարկումների արդյունքում ընտրությունը կանգ է առել հենց նրա վրա»:-0-