Рейтинг@Mail.ru
USD
368.96
EUR
434.23
RUB
4.9961
GEL
137.67
2026 թ. մայիսի 11, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+26

Տիգրան Սարգսյանն ազատվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից

13.01.2016, 10:40
Տիգրան Սարգսյանն ազատվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Տիգրան Սարգսյանն ազատվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. Տիգրան Սարգսյանն ազատվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, հայտնում է Հայաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: 

Համապատասխան հրամանագիրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է երեքշաբթի` հունվարի 12-ին:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Տիգրան Սարգսյանին ազատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Գրիգոր Հովհաննիսյանը նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն)` ազատվելով Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում և Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ -0-