Ընտրողների մասնակցությունն ԱԺ ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ կազմել է 50,93% . ԿԸՀ
02.04.2017,
18:40
Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է 1 317 936 ընտրող:

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է 1 317 936 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 50,93 տոկոսը, հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
ԿԸՀ տվյալներով, քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում է 2 587 706:
Ապրիլի 2–ին Հայաստանում անցկացվում են 6–րդ գումարման խորհրդարանի ընտրությունները։ Դրանք հանրապետության առաջին համապետական ընտրություններն են 2015 թվականի սահմանադրական բարեփոխումներից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման՝ 2018 թվականին պետության գործող նախագահի լիազորությունների ժամկետի լրացումից հետո: Ընտրություններին մասնակցում է հինգ կուսակցություն և չորս կուսակցական դաշինք: -0-