Рейтинг@Mail.ru
USD
365.25
EUR
422.81
RUB
4.3052
GEL
139.81
2026 թ. օգոստոսի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

«Ծառուկյան» դաշինքը կաջակցի ժողովրդի թեկնածուին և չի առաջադրի սեփական թեկնածու

28.04.2018, 21:24
«Ծառուկյան» դաշինքը կաջակցի ժողովրդի թեկնածուին վարչապետի ընտրություններում:
«Ծառուկյան» դաշինքը կաջակցի ժողովրդի թեկնածուին և չի առաջադրի սեփական թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./ԱՌԿԱ/. «Ծառուկյան» դաշինքը կաջակցի ժողովրդի թեկնածուին վարչապետի ընտրություններում, հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Ծառուկյան» խորհրդարանական դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Ում կաջակցի ժողովուրդը, նրան էլ մենք կաջակցենք։ Ինքներս թեկնածու չենք առաջադրի։ Մենք ոչ մի ձայն չենք տա հանրապետականներին», – հայտարարեց Ծառուկյանը «Կենտրոն» հեռուստաալիքի ուղիղ եթերում։

Ավելի վաղ ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀԿ–ն թեկնածու չի առաջադրի մայիսի 1–ին կայանալիք վարչապետի ընտրություններում։–0–