Рейтинг@Mail.ru
USD
368.06
EUR
426.84
RUB
5.0357
GEL
138.76
2026 թ. հունիսի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+20

Ադրբեջանը «հյուծում է» սեփական հատուկ ջոկատը. ՊՆ մամուլի քարտուղար

22.12.2015, 15:55
Ադրբեջանն իր գործողություններով հյուծում է սեփական հատուկ ջոկատը, կարծում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
 Ադրբեջանը «հյուծում է» սեփական հատուկ ջոկատը. ՊՆ մամուլի քարտուղար
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանն իր գործողություններով հյուծում է սեփական հատուկ ջոկատը, կարծում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Տարբեր ուղղություններով հաջողության չհասնելով նրանք փորձում են օգտագործել այլ ռեսուրսներ,  մասնավորապես` վերջին երկու տարում մեծացել կորուսները պայմանագրային զինծառայողների և սպաների շրջանում (ադրբեջանական կողմի հարձակումների հետևանքով): Սա  խոսում է այն մասին, որ նրանք գնում են այլ ճանապարհով` սեփական «ոսկե ֆոնդի» սպառման ճանապարհով»,-ասաց Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերվում է վերջին օրերի ընդհանուր կորուստներին,  Հովհաննիսյանի խոսքով, հակառկորդի կողմից ավելի քան 15 զոհ կա, իսկ տարվա կտրվածքով այդ թիվն անցնում է 200-ը:

«Ադրբեջանի դեպքում դժվար է զոհերի կոնկրետ թիվ ասել, քանի որ նրանք թաքցնում են տվյալները, և ժամանակ պետք է անցնի, որպեսզի տարբեր աղբյուրներից տեղեկատվություն ստանանք»,-ասաց Հովհաննիսյանը:-0-