«Ալյանս» հայկական նոր կուսակցությունն առաջարկում է շարունակել ոչ իշխանական քաղաքական ուժերի ընդհանուր օրակարգ
16.05.2015,
16:28
«Ալյանս» առաջադիմական–կենտրոնամետ կուսակցությունը Հայաստանի քաղաքական ուժերի ոչ իշխանական «քառյակին» առաջարկում է շարունակել ընդհանուր օրակարգը, ասաց կուսակցության առաջնորդ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը շաբաթ կուսակցության հիմնադիր համագումարում։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. «Ալյանս» առաջադիմական–կենտրոնամետ կուսակցությունը Հայաստանի քաղաքական ուժերի ոչ իշխանական «քառյակին» առաջարկում է շարունակել ընդհանուր օրակարգը, ասաց կուսակցության առաջնորդ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը շաբաթ կուսակցության հիմնադիր համագումարում։
2014 թվականի սկզբին ձևավորվել է Հայաստանի խորհրդարանի, այսպես կոչված, ոչ իշխանական ուժերի «քառյակը», որը միավորում է Դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» կուսակցությունները և Հայ ազգային կոնգրեսը։ Սակայն երբ դաշինքը լքեցին իշխանավարման խորհրդարանական ձևին անցնելու գաղափարի հետ չհամաձայնող դաշնակցականները, «քառյակը» դարձավ «եռյակ»։ «Եռյակը» իշխանություններին ներկայացրեց երկրի սոցիալ–տնտեսական զարգացմանը վերաբերող 12 պահանջներ, և կոչ արեց կառավարությանը պատասխանել դրանց մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30–ը։ Սակայն «եռյակի» առաջնորդներին, չնայած բոլոր խոստումներին, չհաջողվեց 2014 թվականին «թեժ աշուն» կազմակերպել միասնական ծրագրի և առանցքային հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումների բացակայության պատճառով։
«Նախորդ տարվա վերջին Հայաստանում ստեղծվեց մի իրավիճակ, երբ առաջին անգամ քաղաքական ուժերը տնտեսական և սոցիալական լուրջ օրակարգ ձևավորեցին։ Այդ օրակարգն ընդգրկում էր յուրաքանչյուր քաղաքացու վերաբերող հարցեր։ Թե ինչ կատարվեց փետրվարին` դուք բոլորդ գիտեք։ Ընդդիմության ակտիվությունը կտրուկ նվազեց, բայց կա այդ օրակարգը վերագործարկելու անհրաժեշտություն»,– ասաց Ուրիխանյանը։
Նրա խոսքով, Հայաստանի տնտեսության անկումը շարունակվում է ինտենսիվ տեմպերով, ինչը և նրա համար խթան է հանդիսացել «Ալյանս» կուսակցության և դրա օրակարգի ձևավորման համար։
«Ալյանսի» առաջնորդն ընդգծեց, որ կուսակցության դռները բաց են բոլորի համար։
«Ինչ կստացվի մեզ մոտ, չգիտեմ, բայց տեսնում եմ երկրի ընդդիմադիր դաշտը համալրելու անհրաժեշտություն»,– ասաց նա։
Համագումարին ներկա էին ԲՀԿ խմբակցության նախկին քարտուղար Վահրամ Բաբայանը, ԲՀԿ գործող և նախկին անդամներ։ Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր այլ կուսակցությունների անդամները, չնայած հրավերին, համագումարի չէին եկել։
Համագումարի ընթացքում կանցկացվեն նաև կուսակցության վարչության անդամների ընտրություններ։
Փետրվարի կեսին սրվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարել էր, որ Սարգսյանի հայտարարությունների պատճառն իր հրաժարվելն է իրեն առաջարկված համագործակցության բազմաթիվ տարբերակներից, անձնական շահեկան առաջարկներից, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ համաձայնի Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը
Փետրվարի 20–-ին ԲԱԿ–ն պատրաստվում էր համատեղ հանրահավաք կազմակերպել երկու ընդդիմադիր ուժերի` ՀԱԿ–ի և «Ժառանգության» հետ, սակայն չորեքշաբթի հայտարարեց, որ չեղյալ է համարում այդ ակցիան, իսկ Ծառուկյանը կոչ է արել հայրենակիցներին երկրի բոլոր հարցերը լուծել խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով։
Մարտի 5–ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշեց հեռանալ կուսակցության նախագահի պաշտոնից, ԲՀԿ նախագահ ընտրված ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ քաղաքական ուժն անցնում է ընդդիմության շարքերը։
Մարտի 26–ին ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու մասին, միաժամանակ նշելով, որ շարունակելու է մնալ ժողովրդի կողքին, ամենասուր կերպով բարձրացնելու է մարդկանց հուզող խնդիրներն ու պահանջելու է դրանց լուծումները:-0-