Рейтинг@Mail.ru
USD
367.25
EUR
419.29
RUB
4.6995
GEL
139.52
2026 թ. հուլիսի 16, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+30

Մահացել է ՀՀ–ում ԱՄՆ առաջին դեսպան Հարրի Գիլմորը

29.04.2015, 11:39
Նախորդ շաբաթ 77 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ–ում ԱՄՆ առաջին արտակարգ և լիազոր դեսպան Հարրի Գիլմորը, հաղորդում է ՀՀ –ում ԱՄՆ դեսպանատունը։
 Մահացել է ՀՀ–ում ԱՄՆ առաջին դեսպան Հարրի Գիլմորը
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ 77 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ–ում ԱՄՆ առաջին արտակարգ և լիազոր դեսպան Հարրի Գիլմորը, հաղորդում է ՀՀ –ում ԱՄՆ դեսպանատունը։

Գիլմորը զբաղեցրել է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը 1993 թ.–ի մայիսից մինչև 1995 թ.–ի հուլիսը։

35–ամյա դիվանագիտական գործունեության ընթացքում Գիլմորն աշխատել է նաև Բեռլինում, Բելգրադում, Մյունխենում, Բուդապեշտում, Մոսկվայում, Անկարայում, զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ Վաշինգտոնում։

Հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 9–ին Առլինգթոնում (Վիրջինիա)։–0–