Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+22

ԱՄՆ–ն Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը երկխոսությանն ուղղված կարևոր քայլ է համարում

20.11.2013, 13:35
ԱՄՆ–ն ողջունել է նախօրեին Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն ու հույս է հայտնել, որ բանակցությունները կշարունակվեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
ԱՄՆ–ն Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը երկխոսությանն ուղղված կարևոր քայլ է համարում
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ն ողջունել է նախօրեին Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն ու հույս է հայտնել, որ բանակցությունները կշարունակվեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Սա վերջին երկու տարվա ընթացքում առաջին հանդիպումն է, այս գագաթնաժողովը կարևոր քայլ է երկխոսության վերսկսման ուղղությամբ։ Այն ցույց է տալիս, որ երկու առաջնորդները մտադիր են վերջ դնել ղարաբաղյան հակամարտությանը», – հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին։ ԱՄՆ–ն կոչ է անում երկու նախագահներին ակտիվորեն աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ, ավելացրել է նա։

Երեքշաբթի կայացած նախագահների բանակցությունները տևել են մոտ երկու ժամ, այնուհետև նրանց են միացել ԵԱՀԿ ՄԽ ռուս, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-