Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
411.39
RUB
4.2196
GEL
141.1
2025 թ. փետրվարի 13, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Անձնական պատասխանատվությունից փախուստն անընդունելի է. Սարգսյան

17.04.2018, 15:13
Սերժ Սարգսյանն անընդունելի է համարել փախուստն անձնական պատասխանատվությունից:
Անձնական պատասխանատվությունից փախուստն անընդունելի է. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանն անընդունելի է համարել փախուստն անձնական պատասխանատվությունից:

Այսօր Երևանում անցկացվում է խորհրդարանի հատուկ նիստ, որի ընթացքում կընտրվի ՀՀ վարչապետը:

«Ես երբեք չեմ խուսափել ու չեմ խուսափելու անձնական պատասխանատվությունից: Հայաստանի պայմաններում ճիշտ չեմ համարում գաղտնի կառավարման հակահամակարգային այսպես կոչված մեխանիզմները: Չզբաղեցնելով որևէ պաշտոն` իշխող քաղաքական ուժի ղեկավարը կարող է դե ֆակտո իրականացնել պետական կառավարում: Դա քաղաքական պատասխանատվությունից փախչելու միջոց է», - ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով, կառավարման խորհրդարանական համակարգի դեպքում վարչապետը դառնում է այն քաղաքական ուժի ղեկավարը, որը մեծամասնություն ունի Ազգային ժողովում: Այդ մեխանիզմը միտված է նաև ապահովել քաղաքական ղեկավարների անձնական պատասխանատվությունը:

«Դա հատկապես վտանգավոր է, երբ երկրիրը շրջապատված է անբարյացակամ հարևաններով ու դե ֆակտո գտնվում է պատերազմական վիճակում, ինչպես նաև սպառնալիքները չեզոքացնելու նպատակով պետական մոբիլիզացիայի անհրաժեշտության դեպքում, ինչից մենք, ցավոք, ապահովագրված չենք», - ասաց Սարգսյանը:-0-