Սարգսյան. մենք չենք վախենա պատերազմելուց, եթե Ադրբեջանը գնա հերթական արկածախնդրության
07.04.2015,
12:11
Հայկական կողմը չի վախենա պատերազմելուց, եթե Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտությունում գնա հերթական արկածախնդրության, «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Ըստ նրա, հայկական կողմը ստիպված կլինի պաշտպանվել, եթե այլ ելք չլինի։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայկական կողմը չի վախենա պատերազմելուց, եթե Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտությունում գնա հերթական արկածախնդրության, «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Ըստ նրա, հայկական կողմը ստիպված կլինի պաշտպանվել, եթե այլ ելք չլինի։
«Մենք վստահ ենք, որ սկզբունքներն ու տարրերը, որոնք պարունակվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների, այսինքն, ԱՄՆ–ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարություններում, և փաստաթղթում, որի հիման վրա արդեն ավելի քան յոթ տարի մենք բանակցություններ ենք վարում Ադրբեջանի հետ, ընդունելի հիմք են ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար»,– ասել է Սարգսյանը։
Ըստ նրա, համանախագահ երկրների ընդհանուր կարծիքն այն է, որ այդ սկզբունքներն ու տարրերը մեկ ամբողջություն են կազմում, և ոչ մի դեպքում չի կարելի նախընտրություն տալ մի սկզբունքին մյուսի համեմատ։
«Մենք, անշուշտ, կիսում ենք համանախագահների կարծիքը, որ պետք է ժողովուրդներին ոչ թե պատերազմի պատրաստել, այլ խաղաղության, Ադրբեջանի ղեկավարությունը հակառակն է անում»,– ասել է նախագահը` հիշեցնելով նախորդ տարվա ամռանից իրավիճակի սրման մասին։
Նա նշել է, որ այդ հարցով զբաղվող երկրների, պաշտոնատար անձանց շրջանում կասկած չկա, որ էսկալացիայի պատճառն Ադրբեջանն է։
Նախագահն ընդգծել է, որ ադրբեջանական ղեկավարությունը դա չի էլ թաքցնում` Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարելով, որ լարվածությունը կշարունակվի այնքան, մինչև հայերը հանձնեն Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքները։
Պետության ղեկավարը միաժամանակ հայտնել է, որ ղարաբաղյան բանակը ստիպված է անվտանգության գոտի ստեղծել ամենօրյա հրթիռակոծումից, ամենօրյա կրակից հայաբնակ գյուղերը փրկելու համար։
«Այսինքն, Ադրբեջանի ղեկավարությունը չի հաշտվում այն սկզբունքների և տարրերի հետ, որոնք մեզ առաջարկել են համանախագահները հարցը լուծելու համար»,– ասել է նախագահը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-