Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-2

Այս գիշեր շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել. ԼՂՀ ՊՆ

18.05.2016, 10:58
Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել:
Այս գիշեր շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել. ԼՂՀ ՊՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:

Միայն հյուիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ ականանետ  (3 արկ) և ձեռքի հակատանկային նռնականետ  (2 արկ):

«ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածութունը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–