Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վստահ է, որ Գյումրիի ողբերգության բոլոր մեղավորներն արդար պատիժ կկրեն

19.01.2015, 16:28
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հեռախոսազրույցում ցավակցություն է հայտնել Գյումրիում սպանված հայ ընտանիքի հարազատներին և բարեկամներին և եղբայրական հայ ժողովրդին, հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վստահ է, որ Գյումրիի ողբերգության բոլոր մեղավորներն արդար պատիժ կկրեն
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հեռախոսազրույցում ցավակցություն է հայտնել Գյումրիում սպանված հայ ընտանիքի հարազատներին և բարեկամներին և եղբայրական հայ ժողովրդին, հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

Բորդյուժան վստահություն է հայտնել, որ Գյումրիի ողբերգության համակողմանի և անկողմնակալ քննություն կկատարվի, և բոլոր մեղավորներն արդար պատիժ կկրեն։ 

Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանն է, ով հիմա վերակենդանացման բաժանմունքում է։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ -0-