Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+28

Հայաստանը Ֆրանսիայից ձեռք է բերում CAESAR հրետանային համակարգեր․ Ֆրանսիայի պաշտպանության նախարար

18.06.2024, 13:14
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն նոր կարևոր հանգրվան է անվանել Հայաստանի կողմից CAESAR հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագրի ստորագրումը
Հայաստանը Ֆրանսիայից ձեռք է բերում CAESAR հրետանային համակարգեր․ Ֆրանսիայի պաշտպանության նախարար

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/ԱՌԿԱ/․ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն նոր կարևոր հանգրվան է անվանել Հայաստանի կողմից CAESAR հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագրի ստորագրումը։

«Ֆրանսիան շարունակում է ամրապնդել իր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ։ Ջերմ և արդյունավետ զրույց իմ հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ Eurosatory ցուցահանդեսի շրջանակում»,- գրել է Լըկորնյուն X-ում (նախկին Twitter)։ 

CAESAR-ը 155 մմ ինքնագնաց հրետանային համակարգ է, որը մշակվել և արտադրվել է Nexter ֆրանսիական ընկերության կողմից։