Рейтинг@Mail.ru
USD
367.74
EUR
428.09
RUB
5.1189
GEL
137.74
2026 թ. մայիսի 26, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի դիտարկում կանցկացնի Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում

15.10.2013, 12:54
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի դիտարկում կանցկացնի Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում, Հադրութի ուղղությամբ, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի դիտարկում կանցկացնի Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի դիտարկում կանցկացնի Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում, Հադրութի ուղղությամբ, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Դիտարկումը կկայանա ԼՂՀ իշխանության հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։

ԼՂՀ ՊԲ դիրքից դիտարկում կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստոֆը (Բուլղարիա), Իրժի Աբերլեն (Չեխիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը։

«ԼՂՀ իշխանությունները դիտարկման անցկացմանն աջակցելու և ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունն ապահովելու պատրաստակամություն են հայտնել»,– նշվում է հաղորդագրության մեջ։-0-