Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ կողմից իրականացված պլանային դիտարկումն անցել է առանց միջադեպերի

04.12.2013, 15:24
Չորեքշաբթի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Հադրութի ուղղությամբ ԵԱՀԿ կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրականացված պլանային դիտարկումն առանց միջադեպերերի է անցել, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։  
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ կողմից իրականացված պլանային դիտարկումն անցել է առանց միջադեպերի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Հադրութի ուղղությամբ ԵԱՀԿ կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրականացված պլանային դիտարկումն առանց միջադեպերերի է անցել, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։  

ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) և Եվգենի Շարովը (Ուկրաինա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խմբի մեջ մտնում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը:

«Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,– նշվում է հաղորդագրության մեջ։                          

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: –0–