Рейтинг@Mail.ru
USD
387.99
EUR
435.64
RUB
4.833
GEL
141.55
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

ԵԱՀԿ դիտարկումը ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում անցել է առանց միջադեպերի

02.12.2015, 16:24
ԵԱՀԿ դիտարկումը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ կայքը:
ԵԱՀԿ դիտարկումը ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում  անցել է առանց միջադեպերի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ դիտարկումը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ կայքը:

«Դեկտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ»,-ասված է հաղորդագրությունում:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ  Իրժի Աբերլեն /Չեխիա/ և Եվգենի Շարովը /Ուկրաինա/, ինչպես նաև ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը /Մեծ Բրիտանիա/։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը /Շվեդիա/:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:-0-