Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+24

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատել են նոյեմբերին հանդիպելու մտադրությունը. ԵԱՀԿ ՄԽ

06.11.2013, 10:50
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել են 2013 թ.–ի նոյեմբերին հանդիպելու իրենց մտադրությունը, նշվում է տարածաշրջան կատարած այցի արդյունքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ, որը տեղադրված է ԵԱՀԿ–ի պաշտոնական կայքում։
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատել են նոյեմբերին հանդիպելու մտադրությունը. ԵԱՀԿ ՄԽ
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել են 2013 թ.–ի նոյեմբերին հանդիպելու իրենց մտադրությունը, նշվում է տարածաշրջան կատարած այցի արդյունքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ, որը տեղադրված է ԵԱՀԿ–ի պաշտոնական կայքում։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը(ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նոյմեբերի 4-5-ն այցելել են տարածաշրջան՝ շարունակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծում գտնելու հարցում կողմերին աջակցելու ջանքերը: Նրանք հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Բաքվում՝ նոյեմբերի 4-ին և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ Երևանում՝ նոյեմբերի 5-ին։ Նրանք հանդիպել են նաև երկու երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ:

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են հանդիպել նոյեմբերին՝ հստակեցնելու դիրքորոշումները և որոշելու, թե ինչպես պետք է առաջ շարժվել», – նշվում է հայտարարության մեջ։

Համանախագահները կշարունակեն աշխատանքը բարձր մակարդակով հանդիպման կազմակերպման ուղղությամբ:

«Միջնորդները կողմերին կոչ են անում զսպվածություն ցուցաբերել ինչպես գործողություններում, այնպես էլ՝ հայտարարություններում: Ռազմական գործողություները, մասնավորապես՝ այս պահին, կարող են դիտվել միայն՝ որպես խաղաղ գործընթացը խաթարող քայլ»,-ասված է հայտարարության մեջ

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-