ՀՀ խորհրդարանը վավերացրեց ԵՄ–ի հետ մուտքի արտոնագրի պարզեցման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը
11.11.2013,
13:41
Հայաստանի Ազգային ժողովը երկուշաբթի նիստի ժամանակ վավերացրեց ԵՄ–ի հետ մուտքի արտոնագրի պարզեցման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովը երկուշաբթի նիստի ժամանակ վավերացրեց ԵՄ–ի հետ մուտքի արտոնագրի պարզեցման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը։
ՀՀ ԱԺ հոկտեմբերի 24–ին սկսեց հոկտեմբերի 9–ին Եվրախորհրդարանի կողմից հաստատված ԵՄ–ի հետ մուտքի արտոնագրի պարզեցման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերի քննարկումը։
Համաձայնագրերը գործողության մեջ կմտնեն վավերացումից մեկ ամիս անց։
Մուտքի արտոնագրերի հանձնման ընթացակարգի պարզեցման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2012թ.–ի դեկտեմբերին։ Հայաստանի և Եվրամիության միջև ռեադմիսիայի մասին համաձայնագիրը կնքվել է 2013թ.–ի ապրիլին։
Համաձայնագիրը մուտքի արտոնագրերի տրամադրման ընթացակարգերի պարզեցում է նախատեսում այն անձանց համար, ովքեր կբնակվեն ԵՄ տարածքում ոչ շատ, քան 90 օր` 180 օրվա ընթացքում ։
Նոր կանոնները կարագացնեն մուտքի արտոնագրերի հանձնման ընթացակարգը (որոշումը կընդունվի տասը օրվա ընթացքում, արտակարգ դեպքերում մինչև երկու օր և ավելի պակաս ժամանակահատվածում)։ Մուտքի արտոնագրերն ավելի էժան կլինեն (նախկին 60 եվրոյի փոխարեն վճարը կկազմի 35 եվրո), կկրճատվի դեսպանատներ ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի թիվը (փաստաթղթերի ցուցակը կկրճատվի մտերիմ հարազատների, պաշտոնական պատվիրակությունների անդամների, ուսանողների, գործարարների, լրագրողների, գիտնականների համար և այլն):
Դյուրացվել է նաև բազմակի այցելության համար նախատեսված մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացը։ «ՀՀ քաղաքացիները, ովքեր դիվանագիտական անձնագրեր ունեն, ազատված են կարճաժամկետ ժամանման համար մուտքի արտոնագրեր ստանալու անհրաժեշտությունից»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Վրաստանից հետո Հայաստանը տարածաշրջանում երկրորդ երկիրն է, որ ԵՄ–ի հետ վիզային ռեժիմի պարզեցման համաձայնագիր է կնքում։ Այդ հարցի շուրջ Ադրբեջանի բանակցությունները դեռ շարունակվում են։ Ընթացիկ տարվա հունվարի 1–ից Հայաստանը չեղյալ հայտարարեց ԵՄ քաղաքացիների համար վիզային ռեժիմը։ --0—