ԵԽԽՎ-ի կողմից հակահայկական բանաձևերի հնարավոր ընդունումը որևէ հետևանք չի ունենա. փորձագետ
26.01.2016,
14:21
ԵԽԽՎ-ի կողմից հակահայկական բանաձևի հնարավոր ընդունումը որևէ հետևանք չի ունենա, երեքշաբթի լրագրողներին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/.ԵԽԽՎ-ի կողմից հակահայկական բանաձևի հնարավոր ընդունումը որևէ հետևանք չի ունենա, երեքշաբթի լրագրողներին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Հունվարի 26–ին ԵԽԽՎ–ում կքվեարկեն «Բռնության աճը Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ բնակչությունը միտումնավոր զրկվել է ջրից» հակահայկական երկու զեկույցների շուրջ։
«Ես մտավախություն չունեմ բանաձևերի ընդունման հետևանքներից, քանի որ միակ միջազգային օրինական կառույցը, որը զբաղվում է այս հարցով և մանդատ ունի` դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է»,-ասաց Մանասյանը:
Նա ընդգծեց, որ քննարկման գլխավոր թեմա չպետք է դառնա ԵԽԽՎ-ի կողմից հակահայական բանաձևերի ընդունումը կամ չընդունումը:
«Մեր խնդիրը հայկական կողմի գործողություններն են, քանի որ մենք պետք է չեզոքացնենք նմանատիպ հարցերը: Ես այնպսիսի տպավորություն ունեմ, թե մեզ մոտ բացակայում է ճշմարիտ դիվանագիտական ընկալումը: Մենք միշտ մեր դիվանագիտությունը կապում ենք երկրի բարձր ղեկավարության հայտարարությունների հետ: Բայց կարևոր է ոչ միայն պաշտոնական, այլ նաև խորհրդարանական և ժողովրդական գիվանագիտությունը»,-ասաց քաղաքագետը:
Մանասյանի խոսքերով, ինքն այնպիսի տպավորություն ունի, թե Հայաստանն այդ ոլորտներում ծրագիր կամ հայեցակարգ չունի:
Նա նաև նշեց, որ հայկական պատվիրակությունը տիրապետում է ղարաբաղյան հակամարտության թեմային:
«Դիվանագիտական քայլերը ելնում են խնդրի էության խորը տիրապետումից, դրան պետք է տիրապետել պրոֆեսիոնալ մակարդակով»,-ավելացրեց քաղաքագետը: -0-