Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Գիշերը ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում ԴՇԿ տիպի գնդացրից արձակվել է մոտ 500 կրակոց

05.10.2016, 11:25
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների։
Գիշերը ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում ԴՇԿ տիպի գնդացրից արձակվել է մոտ 500 կրակոց

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 4000 կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Առավել ինտենսիվ կրակոցներ են արձակվել շփման գծի հյուսիսային ուղղությամբ:

Նշված հատվածում միայն ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացրից արձակվել է ավելի քան 500 կրակոց:

«Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների` շարունակելով լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում», – նշվում  է հաղորդագրության մեջ։ –0–