Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

Գիշերը հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է հրաձգային զինատեսակներից

30.05.2016, 10:55
Մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրությունը։
Գիշերը հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է հրաձգային զինատեսակներից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրությունը, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ 

Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: 

«ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններ իրականացնելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–