Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 11, շաբաթ
եղանակը
Երևանում
+8

Գիշերը շփման գծում ադրբեջանական զինուժը կիրառել է «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի դիպուկահար հրացաններ

17.10.2016, 10:51
Հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի դիպուկահար հրացաններ։
Գիշերը շփման գծում ադրբեջանական զինուժը կիրառել է «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի դիպուկահար հրացաններ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքումտարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 360 կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի դիպուկահար հրացաններ (20 կրակոց):

«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–