Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 11, շաբաթ
եղանակը
Երևանում
+16

Հակառակորդը գիշերն արձակել է շուրջ 500 կրակոց

16.02.2017, 11:07
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
Հակառակորդը գիշերն արձակել է շուրջ 500 կրակոց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 44 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 500 կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Բացի հրաձգային զինատեսակներից, արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ) և հաստոցավոր հակատանկային նռնականետ (4 արկ):

«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–