Рейтинг@Mail.ru
USD
377.36
EUR
436.15
RUB
4.5802
GEL
139.53
2026 թ. մարտի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց

20.04.2017, 11:18
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահխպանություն։
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 19-ին և լույս 20-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 500 կրակոց, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Շփման գծի հարավային, արևելյան և հյուսիսային ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է տարբեր տրամաչափի դիպուկահար հրացաններ (77 արկ):

«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահխպանություն», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–