Рейтинг@Mail.ru
USD
366.69
EUR
419.27
RUB
4.769
GEL
139.22
2026 թ. հուլիսի 14, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 300 կրակոց

06.04.2017, 11:55
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 300 կրակոց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 5-ին և լույս 6-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 300 կրակոց, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ 

««ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–