Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
432.7
RUB
4.6847
GEL
138.5
2026 թ. մարտի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+9

Հակառակորդը գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կիրառել է ԴՇԿ տիպի գնդացիրներ և դիպուկահար հրացաններ

16.06.2016, 10:59
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից։
Հակառակորդը գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կիրառել է ԴՇԿ տիպի գնդացիրներ և դիպուկահար հրացաններ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաև ԴՇԿ տիպի գնդացիրներ և դիպուկահար հրացաններ:

«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական ծառայություն», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–