Рейтинг@Mail.ru
USD
368.52
EUR
428.04
RUB
4.9908
GEL
138.32
2026 թ. հունիսի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+26

Հայաստանի ավելի քան 42 հազ․ քաղաքացի 2026թ․–ի առաջին եռամսյակում մուտք է գործել Ռուսաստան․ վիճակագրություն

Այսօր, 11:11
2026 թվականի հունվար-մարտին աշխատանքի նպատակով Ռուսաստան է մուտք գործել Հայաստանի շուրջ 42,4 հազար քաղաքացի
Հայաստանի ավելի քան 42 հազ․ քաղաքացի 2026թ․–ի առաջին եռամսյակում մուտք է գործել Ռուսաստան․ վիճակագրություն

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2026 թվականի հունվար-մարտին աշխատանքի նպատակով Ռուսաստան է մուտք գործել Հայաստանի շուրջ 42,4 հազար քաղաքացի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով վիճակագրական նյութերին։

Գործակալության տվյալներով՝ անցյալ տարվա առաջին երեք ամիսներին այս ցուցանիշը կազմել է մոտ 45,5 հազար մարդ։

Ընդհանուր առմամբ, 2026 թվականի հունվար-մարտին Ռուսաստան է մուտք գործել Հայաստանի 112 741 քաղաքացի։ Մեկ տարի առաջ այս ցուցանիշը կազմում էր 125 143 մարդ։
Վիճակագրության համաձայն՝ Հայաստանի մոտ 50,7 հազար քաղաքացի ՌԴ է ժամանել մասնավոր այցերով, 3,2 հազարը որպես մուտքի նպատակ նշել է ուսումը, 1 568-ը՝ զբոսաշրջությունը, 1 308-ը՝ գործնական նպատակը։ Եվս 12 289 մարդ մուտք է գործել որպես սպասարկող անձնակազմ, իսկ Հայաստանի 1 311 քաղաքացի Ռուսաստանի տարածքով անցել է տարանցիկ։

Հայաստանի քաղաքացիների մեծ մասը Ռուսաստան է ժամանել ինքնաթիռներով՝ 69 761 մարդ։ Ավտոմոբիլային տրանսպորտով մուտք է գործել 39 857 մարդ, ոտքով սահմանը հատել է 3 054 մարդ, գնացքներից օգտվել է 68 մարդ։