Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Հակառակորդը գիշերը շփման գծում կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ

06.05.2017, 10:42
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների։
Հակառակորդը գիշերը շփման գծում կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 5-ին և լույս 6-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 580 կրակոց, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (11 արկ):

«ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», – նշվում է հաղորդագրւթյան մեջ:

Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերական հանգիստ է:–0–