Рейтинг@Mail.ru
USD
377.32
EUR
437.43
RUB
4.6885
GEL
138.82
2026 թ. մարտի 24, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և նռնականետեր

05.04.2017, 11:05
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և նռնականետեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 4-ին և լույս 5-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (10 արկ):

«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–