Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+25

Հանցավոր խմբի բացահայտումը վկայում է հայկական երկու պետություններին սպառնացող վտանգի աճի մասին

25.11.2015, 14:12
Երևանում հանցավոր խմբի բացահայտումը վկայում է հայկական երկու պետություններին սպառնացող վտանգի աճի մասին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Հանցավոր խմբի բացահայտումը վկայում է հայկական երկու պետություններին սպառնացող վտանգի աճի մասին
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում հանցավոր խմբի բացահայտումը վկայում է հայկական երկու պետություններին սպառնացող վտանգի աճի մասին, «Նովոստի-Արմենիա» գործակալության փոխանցմամբ,  ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգությունը չորեքշաբթւ հաղորդում է տարածել, որ ԱԱԾ ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ։

«Ես դեռ ծանոթ չեմ բոլոր մանրամասներին, բայց կատարվածը վկայում է այն մասին, որ տարածաշրջանում ընդհանուր անվտանգության մակարդակը նվազել է, իսկ ռիսկերը մեծացել են»,-ասաց  Մելիք-Շահնազարյանը:

Փորձագետը համարում է, որ պետք է զգոն լինել:

Ազգային անվտանգության ծառայության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն, 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանել է Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն:

Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում նոյեմբերի 25–ին հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք, այդ թվում` զրահաբաճկոններ:-0-