Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը Վիեննայում ավարտվել է

Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը Վիեննայում ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Վիեննայում ավարտվել է։ Նախագահները հեռացել են Palais Coburg հյուրանոցից` որևէ մեկնաբանություն չտալով մամուլին։

Պետություններից մեկի պատվիրակության աղբյուրը «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է, որ հանդիպման արդյունքում ակնկալվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը։

Սա երկու տարվա ընթացքում կայացած երկու պետությունների ղեկավարների առաջին հանդիպումն է։

Նախօրեին ՌԴ ԱԳ նախարարը հույս էր հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ուղիղ շփումները կարող են աջակցել ղարաբաղյան
հակամարտության կարգավորմանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

16:43 19.11.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×