Հայաստանի նախագահ. Մենք կմասնակցենք Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված գլխավոր միջոցառումներին
07.04.2015,
11:48
Մենք ներկա կլինենք Մոսկվայում Հաղթանակի 70–ամյակին նվիրված գլխավոր միջոցառումներին, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. Մենք ներկա կլինենք Մոսկվայում Հաղթանակի 70–ամյակին նվիրված գլխավոր միջոցառումներին, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Իհարկե, մենք ներկա ենք լինելու գլխավոր միջոցառումներին, իսկ ես կարծում եմ, որ գլխավոր միջոցառումները կանցկացվեն Մոսկվայում։ Մեր փոքրիկ զորամիավորումը կմասնակցի զորահանդեսին։ Եվ այստեղ Հայաստանում էլ կնշենք այդ լուսավոր տոնը»,– ասել է Սարգսյանը։ .
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովուրդը ռազմաճակատ է ուղարկել 600 հազ. զինվոր, որոնցից 300 հազարը չի վերադարձել։
Պատերազմի տարիներին հայ ժողովուրդը 106 հերոս է ունեցել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի խոշորագույն զինվորական հրամանատարներն են Խորհրդային միության կրկնակի հերոս, մարշալ Իվան (Հովհաննես) Բաղրամյանը, զրահատանկային զորքի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խամփերյանց), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Իսակովը։ Հայ ժողովուրդը պատրաստել և ռազմաճակատ է ուղարկել վեց մոտոհրաձգային դիվիզիա, իսկ Թամանյան 89-րդ դիվիզիան հասել է մինչև Բեռլին։-0-