Հայաստանն առայժմ կարող է միայն ՄՄ–ին անդամակցելու մտադրության վերաբերյալ փաստաթուղթ ստորագրել. Լուկաշենկո

Հայաստանն առայժմ կարող է միայն ՄՄ–ին անդամակցելու մտադրության վերաբերյալ փաստաթուղթ ստորագրել. Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառում, որ Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին փաստաթուղթ կստորագրի Մինսկում, ԵվրԱզԷս–ի առաջիկա գագաթնաժողովում։

«Մաքսային միությունում ընդգրկվել նա ոչ մի կերպ չի կարող` ոչ վաղը, ոչ վաղը չէ մյուս օրը, ոչ այս տարի և, կարող է, նույնիսկ ոչ էլ հաջորդ»,– երկուշաբթի ասել է Լուկաշենկոն Մինսկում ԱՊՀ երկրների ԶԼՄ–ների ղեկավարների հետ հանդիպմանը։

«Մինսկում կայանալիք գագաթնաժողովում այդ թեման կարող է բարձրացվել, և չեմ բացառում, որ Մաքսային միությանը միանալու` Հայաստանի մտադրության մասին ինչ–որ փաստաթուղթ կստորագրվի»,– ասել է Բելառուսի առաջնորդը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

Նա նշել է, որ Հայաստանը Մաքսային միություն կմտնի միայն այն ժամանակ, երբ կանցնի բոլոր ընթացակարգերը և նորմատիվ փաստաթղթեր կընդունի։ «Նա պետք է անցնի միացման ուղի` որոշակի ժամանակահատված»,– ասել է Լուկաշենկոն։ Ըստ նրա, Հայաստանը ներկայում «կարող է ինքն իրեն և մեզ շարժման ուղղություն ցույց տալ»` Եվրամիության կամ Մաքսային միության նկատմամբ։

«Այսօր խոսքը Հայաստանի մի ինչ–որ կես քայլի մասին է, որի նպատակը մեկն է` լինել մեզ հետ»,– ասել է Լուկաշենկոն։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտին` սեպտեմբերի 3–ի բանակցությունների արդյունքում հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Ավելի վաղ ծրագրվում էր, որ Երևանն ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրեր կստորագրի Եվրամիության հետ Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում, որի նպատակը ԵՄ–ի մերձեցումն է Ուկրաինայի, Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի հետ։ Սակայն եվրոպական պաշտոնյաները հայտարարում են, որ տնտեսական ինտեգրման այդ երկու ձևաչափերն անհամատեղելի են։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

19:33 21.10.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×