Հայկական բուհերի ուսանողներն առավոտյան դուրս են եկել դասադուլի
23.04.2018,
10:56
Ուսանողությունը դուրս է եկել դասադուլի։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայկական բուհերի ուսանողները երկուշաբթի առավոտյան դուրս են եկել դասադուլի։
Ուսանողները խաղաղ երթով անցնում են երևանյան փողոցներով` կոչ անելով բուհերի դասախոսներին միանալ ակցիային։
Ինչպես նշում են ակցիայի նախաձեռնողները, ակցիաները կրում են բացառապես խաղաղ բնույթ, շատերն անգամ կոչ են անում իրենց համակուրսեցիներին քայլել լուռ հասարակական կարգը չխախտելու համար։
Երթն ուղեկցվում է իշխանափոխության կոչերով, ծափողջյուններով, սուլոցներով և փողոցում անցնող մեքենաների ազդանշաններով։–0–