Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+29

ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները բավարար իրազեկ չեն արցախյան հարցում

26.01.2016, 13:59
ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության անդամները բավարար իրազեկ չեն արցախյան հարցում, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը։
ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները բավարար իրազեկ չեն արցախյան հարցում
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության անդամները բավարար իրազեկ չեն արցախյան հարցում, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը։

Հունվարի 26–ին ԵԽԽՎ–ում կքվեարկեն «Բռնության աճը Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ բնակչությունը միտումնավոր զրկվել է ջրից» հակահայկական երկու զեկույցների շուրջ։

«Հայաստանի ԱԳՆ–ն պետք է այնպիսի հայեցակարգ մշակի, որը թույլ կտա հայկական պատվիրակությանն ավելի ազատ լինել խորհրդարանական դիվանագիտության մեջ և ինչ–որ բանի հասնի։ Խնդիրը ոչ թե մեր պատվիրակության անդամներն են, այլ հայեցակարգի բացակայությունը»,– նշեց Ալավերդյանը։

Նա ավելացրեց նաև, որ ԵԽԽՎ–ում Ադրբեջանի գործողությունները հայկական կողմի պասիվ քաղաքականության արդյունք են։

«Ինձ համար միևնույն է` կընդունվեն այդ բանաձևերը, թե` ոչ, քանի որ մենք գիտենք, որ ընդունման դեպքում դրանք պարտադիր ուժ չեն ունենա, բայց խնդիրը բոլորովին դա չէ։ Բանն այն է, որ այդ երկու բանաձևերն արդեն մեկ տարի է, ինչ շրջանառության մեջ են, ահա, թե ինչն է կարևոր։ Ստացվում է, որ Ադրբեջանն անընդհատ ընդլայնում է այն անձանց շրջանակը, ովքեր ադրբեջանական գաղափարախոսության կողմնակից են»,– ընդգծեց Ալավերդյանը։

Ըստ նրա, եթե ԵԽԽՎ անդամները քվեարկեն ստի վրա հիմնված բանաձևերի օգտին, ապա Հայաստանի համար դա կնշանակի, որ ԵԽԽՎ–ում դրական փոփոխություններ չկան, և այն նույն ծախված ու խնդրի էությունից անտեղյակ կազմակերպությունն է մնում։ -0-