Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 25, կիրակի
եղանակը
Երևանում
+17

Հայաստանի պատվիրակությունը ԵԽԽՎ-ում մեծ աշխատանք է տարել հակահայ բանաձևերի հակազդման ուղղությամբ. պատգամավոր

27.01.2016, 16:40
ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունը, Հայաստանի ԱԳՆ-ն,   մեծ աշխատանք են տարել հակահայ բանաձևերի ընդունման հակազդման ուղղությամբ, չորեքշաբթի հայտարարեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ից պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Հայաստանի պատվիրակությունը ԵԽԽՎ-ում  մեծ աշխատանք է տարել հակահայ բանաձևերի հակազդման ուղղությամբ. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ–Նովոստի–Արմենիա/. ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունը, Հայաստանի ԱԳՆ-ն,   մեծ աշխատանք են տարել հակահայ բանաձևերի ընդունման հակազդման ուղղությամբ, չորեքշաբթի հայտարարեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ից պատգամավոր Գագիկ Մինասյանը:

ԵԽԽՎ–ն երեքշաբթի մերժել է բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» հակահայկական բանաձևը։ Ավելի ուշ Վեհաժողովն ընդունել է բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ բնակչությանը դիտավորյալ կերպով զրկել են ջրից» հակահայկական բանաձևը։

«Ընդհանրապես միշտ մեծ ջանքեր են պահանջվում նմանատիպ բանաձևերի ընդունմանը հակազդելու համար, քանի որ ամենատարբեր միջազգային խորհրդարանական  կառույցներում Թուրքիան և Ադրբեջանն ազդեցիկ լոբբի ունեն: Ցավոք, միշտ չէ, որ հաջողվում է»,-ասաց Մինասյանը:

Մինասյանի խոսքով, հազվադեպ դեպքերում է, երբ  համապատասխան հանձնաժողովներում հավանության արաժանացած նախագծրերը, որոնք քվեարկության են դրվել` չեն ընդունվում:

«Նման որոշումների ընդունումը մեծ խնդիրներ կառաջացնեին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Մենք կարողացանք այնպես անել, որ ամենավտանգավոր բանաձևը չընդունվեց»,-ասաց նա:

Մինասյանը նշեց այս բանաձևերի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշման կարևորությունը, որը  վճռական արտահայտեց իր տեսակետն այն առիթով, որ ադրբեջանական լոբբիի պատկերացումները չեն համընկնում Մինսկի խմբի առաքելության հետ:

«Մենք պետք է շարունակենք Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատանքը, քանի որ սա միակ հարթակն է, որն ունի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մանդատ»,-ասաց Մինասյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-