Հայ–ռուսական միջխորհրդարանական հարաբերություններն ամենաբարձր մակարդակում են. Աբրահամյան
06.11.2013,
12:53
Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են, հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը չորեքշաբթի Երևանում Հայաստանի Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23–րդ նիստի բացման ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են, հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը չորեքշաբթի Երևանում Հայաստանի Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23–րդ նիստի բացման ժամանակ։
«Այդ մասին են վկայում համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերը, որոնք հաջող և արդյունավետ անցկացվում են արդեն 23–րդ անգամ», – ասել է Աբրահամյանը։
Խոսնակը վստահություն է հայտնել, որ հայ–ռուսական գործընկերային և ռազմավարական հարաբերությունները հետագայում ևս կզարգանան նույն տեմպերով։
Համագործակցության հայ–ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովն ընդգծել է, որ հանձնաժողովի նիստը խթանում է երկկողմ միջպետական հարաբերությունների, կապերի, խորհրդակցությունների և համագործակցության բոլոր ոլորտներում տեղեկատվության փոխանակման զարգացումը։
Նրա խոսքերով` նիստի շրջանակներում վերլուծվում է Ռուսաստանի և Հայաստանի միջև միջխորհրդարանական կապերի վիճակը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ազգային օրենսդրությունների մերձեցման ուղղությամբ օրենսդրական գործունեության համակարգում է կազմակերպվում, երկու պետությունների խորհրդարանների և նրանց մարմինների համար առաջարկներ են մշակվում։
Միջխորհրդարանական հանձնաժողովի 22–րդ նիստը տեղի է ունեցել մայիսին Ռուսաստանում։–0–