Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

ՀՐԱՏԱՊ. Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել

27.07.2018, 13:34
Նախաքննական մարմինը Խաչատուրովին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը կքննվի այսօր:
ՀՐԱՏԱՊ. Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին երեկ Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300 պրիմ 1 հոդվածով (Սահմանադրական կարգը տապալելը): Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, հայտնում է ՀՔԾ–ի մամուլի ծառայությունը։

Նախաքննական մարմինը Խաչատուրովին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը կքննվի այսօր:

Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց:-0-