Рейтинг@Mail.ru
USD
377.31
EUR
436.81
RUB
4.7767
GEL
138.21
2026 թ. մարտի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

26.01.2015, 13:06
Հունվարի 26-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով երկօրյա այցով Հայաստան կժամանի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։
Իրանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. Հունվարի 26-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով երկօրյա այցով Հայաստան կժամանի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։

Մոհամադ Ջավադ Զարիֆին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախատեսված է Իրանի արտաքին գործերի նախարարի հանդիպումը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Հունվարի 27-ին տեղի կունենան Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիս։–0–